Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մխիթարյանի փառքից դուրս պետք է տեսնել որոշ իրողություններ․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն,որ Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի վերջի երեսուն տարիների լավագույն ու աստեղային ֆուտբոլիստն է՝ միանշանակ է։
Այն, որ նրա մակարդակի խաղացող ունենալը մեր նման ոչ ֆուտբոլային երկրների համար շատ կարեւոր է, դա եւս անհերքելի ճշմարտություն է։

Այս ամեն ոչ մեկը չի կարող վիճարկել, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի փոքր նրա փառքից դուրս պետք է տեսնել որոշ իրողություններ։
Այն, ինչ ասել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը,նրա հավաքական չգալու պատճառների մասին՝ ընդունելի էր, եւ բոլորս բնական է պետք է այդ ամենը ընդունեինք որպես հիմք, եւ չծավալվեինք, բայց ֆեդերացիայի նախկին նախագահի հայտարարությունները, եւ այսօրվա նրա

մասնակցությունը FC Roma-ի կազմում ընկերական խաղին, ստիպեց նաեւ ինձ որոշակիորեն այդ ամենին նայել այլ հարթությունից։ Իհարկե ոչ մեկը, այդ թվում նաեւ ես, չենք կարող հարյուր տոկոսով պնդել, բայց իմ սուբյեկտիվ տպավորությունը այնպիսին է, որ Հենրիկը թույլ է տվել իրեն խառնել Ֆեդերացիայի նախկին նախագահի ու ֆեդերացիայի ներկայիս

ղեկավարության լարված հարաբերություններին, որի հիմքում բոլորս էլ գիտենք կա քաղաքական լուրջ հակասություններ։ Նա կարծես թե հակադրվում է ներկայիս ֆեդերացիայի ղեկավար կազմին, ինչը նրա աուբյեկտիվության առումվով միգուցե ունի իր արդարացումները, բայց արհեստավարժության, սեփական հավաքականի հանդեպ տածած սիրո ու դրանից բխող պատասխանատվության առումով, նրա թվացյալ պահվածքը չի կարող ունենալ արդարացումներ։

Ես չեմ ուզում խոսել ֆեդերացիայի նախկին նախագահի ժամանակաշրջանի թայֆայական մոտեցումների ու դեսպոտական բեսպրեդելի մասին, երբ հավաքականի շատ ֆուտբոլիստների անհիմն կերպով մեղադրում էին նույնիսկ խաղեր վաճառելու մեջ, որը մարզիկի համար ամենաստորացուցիչ մեղադրանքն է, բայց չեմ կարող չասել, որ այդ մեղադրվող ֆուտբոլիստներից ոչ մեկը չխռովեց իր երկրից ու հավաքականից, ընդհակառակը, նրանք իրենց հայտարարություններով մշտապես սպասում էին, որ կրկին կհրավիրվեին ազգային հավաքական։ Հիմա կասեք

նրանք աստղեր չէին, իսկ ես կասեմ,որ հավաքականում խաղալիս աստեղայնություն բանեցնելը գովական բան չէ,եւ ես նման դեպքերում միշտ հիշում եմ Ջորջ Բեսթին, Ռայան Գիգզին, Ջորջ Վեային, Յարի Լիտմանենին, որոնք լինելով համաշխարհային աստղեր, ոչ մի րոպե չափսոսացին ու մինչեւ իրենց կարիերայի վերջը անձնվիրաբար խաղացին իրենց ոչ ֆավորիտ հանդիսացող հավաքականներում։

Չի կարելի անձնական հարաբերությունները խառնել սեփական երկրի հանդեպ պատասխանատվության հետ, այն դեպքում, որ ոչ մի հայաստանցի երկրպագու քեզանից երբեւիցե չխռովեց, երբ դու ընկերություն էիր անում մի մարդու հետ, որի կերպարը մեղմ ասած ոչ միանաշանակ էր ընդունվում հասարակության մեջ, ավելին ասեմ, նրա հանդեպ մեծամասնությունը օբյեկտիվորեն տածել ու տածում է ատելություն։

Հենրիկ ջան, Հայաստանին ու հայաստանցի երկրպագուներին պետք չէ վերաբերվել Ռուբեն Հայրապետյանի հանդեպ տածած սիրով ու Արմեն Մելիքբեկյանի հանդեպ տածած հակակրությամբ, դա հայաստանցի երկրպագուներին չի հետաքրքրում, նրանք սպասում են իրենց ֆուտբոլային հերոսին։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ