Սարսափելի է․ հայրը թռավ կամրջից 2 տարեկան դստեր հետ: Տեսանյութ

Ամեն ոք վախի ընկալման սեփական աստիճանն ունի։ Իսկ Դուք Կթռչեի՞ք Ձեր երեխայի հետ։

Մեր նյութի հերոսը 30-ամյա Ռեթխա Ռոզլանն է։ Նա Մալազիայի Վախի ֆակտոր շոուի հաղթողն է։ Ռեթխան, իրեն ամրացված դստեր հետ, կանգնած է Կուալա-Կուբա-Բարու կամրջի վրա։ Մինչ 3-ը հաշվելը նրանք թռչում են 60 մետր բարձրությունից դեպի անհաս անդունդը։

Այդ թռիչքի կադրերը շատ հակասական կարծիքների տեղիք դարձան, երբ հայտնվեցին համացանցում։ Ռոզլանը կադրերը տեղադրելով Instagram Rentas Adventures, գրառում էր արել․
« Ամեն աղջիկ չէ, որ կարողանում է իր ամուսնու համար թագուհի դառնալ, բայց ամեն մի աղջնակ իր հոր համար լինում է արքայադուստր․․․ Աղջնակի առաջին սերը իր սուպերհերոս հայրն է»։

Համացանցում այս կադրերը դարձան բուռն մեկնաբանությունների առարկա։ Շատերը մեղադրանքներ ներկայացրին անպատասխանատու հայրիկին, նշելով, որ փոքրիկը կարող էր ենթարկվել թե հոգեկան, թե առողջական տրավմայի։

Ռոզլանը մեղադրանքներին ի պատասխան նշել էր, որ աղջիկը ինքն էր ցանկացել գնալ այդ քայլին։ Սակայն այդ փաստը չմեղմացրեց հանրության զայրույթը և նույնիս հարց բարձրացվեց դատական հայց ներկայացնել աղջնակի ծնողներին, որոնք այդքան անփութորեն էին մոտեցել այս ամենին։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ