Ռուսաստան մեկնելու համար կռիվ անող քաղաքացիներ ջան, մի շաբաթ է մարդ եմ ման գալիս, 30-40 հոգի մարդա հավաքվել՝ գործի կռիվ եք անում

Ռուբեն Վելիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսաստան մեկնելու համար կռիվ անող քաղաքացիներ ջան՝(շին աշխատանքների մեկնող, բանվոր, արհեստավոր…իրենց մասին է խոսքս) հասկանում եմ, այնտեղ գումարը/աշխատանք հարաբերությունը բարձր է գնահատվում քան այստեղ, բայց եկեք մի բան հասկանանք, որ հաստատ այնտեղից ձեր տուն հասցրած գումարը շատ չի տարբերվում այստեղ աշխատելու համեմատ,

որտեղ դուք ձեր ընտանիքի կողքին եք, հիմա կասեք գործ չկա ուր աշխատենք, ես էլ ասում եմ նույն գործը եկեք տանք աշխատեք։) Մի շաբաթ է մարդ եմ ման գալիս 30-40 հոգի մարդա հավաքվել, գործի կռիվ եք անում, լիքը գործի տեղ կա օրինակ մեկը Քաջարան 300 հոգի մարդ է պետք այսինքն՝ 300 ընտանիք և այդպիսի այլ տեղեր էլ կա ու շատ կա, նույն

Ռուսաստան գնացող բրիգադներով հավաքվեք ինչքան ուզեք գործ կա։ Ասենք սահման է ու չի բացվելու նստելու եք սպասեք հա՞։ Բացի դա կարծում եմ սա գլոբալ քաղաքականություն է, որ ամեն ազգ իր երկրում մնա, միգրանտների խնդիր է լուծվում նաև։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ