Պանիկա՞, չէ տիկին ջան, դա պանիկա չէ, դա ծաղրանք է․ Հարգանքներով ՊՈԱԿԻ մշտական ֆեյք, երդվյալ սորոսական ՝ Ա.Միրզոյան

Արթուր Միրզոյանը ֆեեյսբուքյան իր էջում գրել է․

Թե բա չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունը՝ հայկականության պահպանման, կրթական համակարգի դեֆորմացիաների ու հայկականությունը չկորցնելու խնդիրներով հանրահավաք հրավիրելու էսպիսի մի պանիկա կառաջացնի։

Պանիկա՞, չէ տիկին ջան, դա պանիկա չէ, դա ծաղրանք է: Պարտադիր չէ ես ինչ-որ ՙՙ բու՚՚ ավարտած լինեմ,որպեսզի այդքանը գիտակցեմ: Ասենք թե համապատասխան Մելքումյանը պայքարեր ազգի ճիշտ կրթության համար, էլի կասեի մարդը լիարժեք կիրթ է ու հասկանում է ինչի համար է պայքարում, բայց ո՞վ ու ու՞մ դեմ է դուրս եկել կրթության պայքարի,

ուղղակի ծիծաղելի է: Հիմա դուք երեկ համոզվեցի՞ք, որ ձեր պայքարում չկան նորմալ գրագետ մարդիկ,ովքեր ձեզ հետ միասին համաձայն էն Ծառուկյանի հետ պայքարել այսօրվա կրթության համակարգի դեմ: Թե մենք ՊՈԱԿ-ի ֆեյքերով ու ՙՙսորոսականներով՚՚՚ խանգարեցինք ձեզ: Ձեր հանրահավաքները չեն կարող լինել ինչպես դուք եք անվանում ՙՙանշառ՚՚, դրանք ՙՙ անիմաստ ու անտեղի՚՚ հանրահավաքներ են: Բոլորս էլ գիտենք, որ ձեր պայքարը ոչ թե կոնկրետ կրթության համակարգի դեմ է,այլ հենց կոնկրետ Նիկոլի իշխանության դեմ,

բոլորս էլ գիտենք որ ձերը ոչ թե պայքար է, այլ ինքնապաշտպանություն մեր պայքարի դեմ,որը տանում ենք ընդդեմ կոռուպցիայի ու օլիգարխիայի: Թե չէ ՊՈԱԿԻ ֆեյքը, սորոսականը կամ չգիտեմ ինչը,դրանք բոլորը ձեր կողմից հորինված միֆեր են, ձեր հորինած ՙՙմեշոկ պապը՚՚ , որին ներկայացնում եք անտեղյակ հանրությանը որպես մեծագույն չարիք ու ՙՙբոբո՚՚:
Վերջ ի վերջո ես ինչպես բացատրեմ իմ երեխային,որ կրթության համար կռիվ է տալիս նա, ով իր սեռը մոռանալով տղամարդուն կանչում է ՙՙբազառի՚՚, թե բա ՙՙ տղա ես հել մենակով արի բանավեճի՚՚ :Ասենք թե համապատասխան պատգամավորը, այն էլ կին, ոնց կարող է իրեն թույլ տալ իջնելու փողոցային մակարդակի ՙՙբազառներ՚՚ անելուն ու հետո պահանջի կրթական

համակարգի փոփոխություն: Ուզում ե՞ք նման ժառգոնային մակարդակի անցնենք,մեր երեխաներին կրթենք գողականո՞վ,բացատրենք դպրոցում թե ինչ կամ ով է 3 տառանին: Ես դեմ եմ դրան ու այո, դեմ եմ ձեր հանրահավաքներին, իմ երեխան պետք է 3 տառանի բառեր ուսումնասիրի ինչպիսիք են ՙՙսերը՚՚, ՙՙարևը՚՚, ՙՙհայը՚՚ ու ՙՙքաջը՚՚:

Հարգանքներով ՊՈԱԿԻ մշտական ֆեյք, երդվյալ սորոսական ՝ Ա.Միրզոյան:

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 3.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ