Ո՞ր լրատվամիջոցներն են հայտնվել Ստյոպա Սաֆարյանի «սև ցուցակում»։

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Վաղը ՄԱՀՀԻ-ում մասանդրաներ են փլվելու

ԱԶԴԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն քարոզչամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից:

Հոկտեմբերի29-ին, երեքշաբթի, ժամը 12:00-14:00-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում (Կորյունի 8շ, բն. 5, Երևանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ, «Նաիրի» գրատան կողքի մուտքով 2-րդ հարկ) տեղի կունենա «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:

Քննարկման հիմնական բանախոսներն են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը (ենթակա է հաստատման):

Քննարկմանը մասնակցությամբ հանդես կգան նաև քաղաքագետներ, Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդներ, ականատեսներ, ՄԱՀՀԻ փորձագետներ, գործընկեր փորձագետներ տարբեր հետազոտական կենտրոններից և կազմակերպություններից։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ