Նվեր Մնացականյանը՝ Հայաստանը լքել ցանկացող շուրջ 100 մշակութային գործիչների մասին

Բարև Ձեզ: Ինչ որ գաղտնի հավաքում, ասում են ոչ պակաս հարյուր երգիչ, դերասան, թամադա որոշել են լքել Հայաստանը ապրուստի միջոց չունենալու պատճառով։

Դժվար է ասել, ում և ինչու է շանտաժում շոու բիզնեսի այս խումբը, կարծես ապրուստի միջոց ուրիշ կորցրածներ չկան։ Երբևէ նեղություն տեսածը այս պահին կզսպեր փողից կտրվելու վայնասունը եւ կմտածեր ավելի համեստ ապրուստի վերաբերյալ, ինչպես անում են շատերը կորոնավիրուսային ճգնաժամում։

Կորոնավիրուսն իր հերթին, սակայն ուր են մի միջոցառմանը միանգամից մի քանի հազար դոլար գրպանը դնող այս խմբի մեկանգամյա օգտագործման երգն ու երգիծանքը սպառողները։ Այ որ, այն ճարպոտ ժամանակներին համեմատեիք բդեշխի լիցենզիայով օլիգարխից ստացած հազար դոլարը

կոնսերվատորիայում կամ թատերականում դասավանդող պրոֆեսորի 1000 դրամի հետ, կամ էլ էլիտայի քեֆերին տիրոջ եւ տիրուհու առջև ձեր աստղային քծնանքը համեմատեիք արվեստի անաստղ մշակի պարզ տքնանքի հետ, հիմա կլինեիք այն մարդկանց շարքում, ովքեր իրենց բաժին նեղությունը երկրի երեսով

չեն տալիս, ու գիտեք ինչու, քանի որ նրանք այնքան ազնիվ են նեղ օրվա մեջ, որ քիչ է պաշտպանում են ձեզ, հետն էլ ձեզ հղփացրած բդեշխից ազատվելը մշակութային ձեռքբերում են համարում․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

Տեսանյութը դիտեք ստորև՝

 

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ