«Միսս տիեզերք 2019»-ի մեր մասնակիցը շլացնում է իր գեղեցկությամբ

նոյեմբերի 28-ին, «Միսս տիեզերք Հայաստան 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը կմեկնի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաք, որտեղ դեկտեմբերի 8-ին կկայանա «Միսս տիեզերք 2019»-ը:

Հիմա նախապատրաստական բուռն աշխատանքներ են իրականացվում:Արդեն պատրաստ է զգեստս, որով պետք է մեր մասնակիցը ներկայանա մրցույթին: Դայանան շատ է կարևորում նաեւ տարազը, որը նույնպես պատրաստ է: Նա հաճախում եմ մարզասրահ, ւ անգլերենի դասերի: «Անգլերենին տիրապետում եմ, բայց ոչ այնքան լավ, ինչքան ռուսերենին ու հայերենին, եւ հարցազրույցի ժամանակ թարգմանչի օգնությամբ եմ շփվելու»․ նշում է Դայանան:

Մրցույթն ընթանալու է երեք փուլով, մասնակիցները ներկայանալու են լողազգեստով, տարազով եւ երեկոյան զգեստով: Բայց մինչ այս փուլերը լինելու է հարցազրույցի փուլ, որը չի հրապարակվելու. ժյուրիի անդամների համար է: Եզրափակիչ փուլ անցնելու խնդիր չկա, ինչպես «Միսս աշխարհ»-ի դեպքում է: Այստեղ բոլոր մասնակիցները ֆինալիստներ ենք: Ըստ այս փուլերի՝ ընտրում են նախ լավագույն 20-ին, հետո`10-ին, 5-ին, վերջում 3-ին, որոնցից էլ ընտրվում է հաղթողը:

Ո՛չ «Միսս տիեզերք»-ում, ո՛չ «Միսս աշխարհ»-ում արգելված չեն պլաստիկ միջամտությունները, սակայն չի եղել մի դեպք, որ հաղթի նման աղջիկ: «Ես երբեւէ որեւէ միջամտության չեմ դիմել: Աչքերիս գույնն էլ բնական է. լինզա չեմ կրում»:

Մեր մասնակիցը նշում է, որ մանկուց հետեւել է «Միսս տիեզերք»-ին ու միշտ երազել, որ մի օր ինքն էլ կհայտնվի այնտեղ: «Խորհուրդ կտամ, որ աղջիկները չվախենան ու մասնակցեն նման մրցույթների: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, քանի որ ինձ նայելով պատկերացնելու են մի ամբողջ երկիր: Կներկայացնեմ Հայաստանն ամենալավ կերպով»:

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 3.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ