Հելոուին, թե՞ Բարիկենդան։ Հրանուշ Խարատյան

Հելոուինի տոնը գնալով մասսայականություն է վայելում մեր երիտասարդության շրջանում։ Շատերի համար դա զվարճալի տոն է , որի մասնակցելը ուրախ ժամանցի գրավական է հանդիսանում։ Բայց հասարակության այն շերտը , որին խորթ է օտարածին տոներն ու երևույթները, նշում են, որ օտար տոների փոխարեն մենք ունենք մեր ազգային ու ավանդական տոները, որոնք ոչ պակաս զվարճալի ու հետաքրքիր կարող են դառնալ մեր ազգի համար և դրանք մասսայականացնել է պետք։

Այս առիթով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում Հելոուինի տոնի մասնակցայնությունն ակնհայտորեն վկայում է մի բանի մասին՝ մեր հասարակությունը կարիք ունի կարգին Բարեկենդան կառնավալի:

Զանգվածային, խելահեղ, ուրախ, անմիջական, մասնակցային, բուռն, զվարճալի և իմաստուն կառնավալի: Ի թիվս այլոց՝ նաև այն պատճառով, որ Հայոց աշխարհում մոռացվել է տոնահանդեսի մշակույթը:

Որքան տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում շատանում են տոների անունները, այնքան նվազում է տոնահանդեսի մշակույթը: Որովհետև «հաստատվում է», որ տոնը համերգն է ու հրավառությունը, իսկ տոնահանդեսի մշակույթը՝ թամաշան»:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ