Հարվարդի գիտնականնները պնդում են, որ մեր տիեզերքը ստեղծվել է լաբորատորիայում

Հարվարդի աստղագիտության բաժնի նախկին նախագահ Էվի Լոբը ներկայացրեց տիեզերքի ծագման իր վարկածը: Գիտնականը կարծում է, որ մեր ամբողջ աշխարհը ստեղծվել է մեզանից շատ ավելի զարգացած կյանքի ձևերին պատկանող լաբորատորիայում:

Էվի Լոբը Scientific American-ում հրապարակեց նյութ, որում մանրամասն ներկայացրեց իր վարկածը: Գիտնականը վստահ է, որ Տիեզերքը կարող է լինել լաբորատոր փորձի արդյունք, որի հետևում կանգնած է չափազանց տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն։

Հարվարդի գիտնականի հնչեցրած գաղափարը ստեղծագործողի մասին կրոնական պատկերացումները համատեղում է քվանտային մակարդակով աշխարհի կառուցվածքի մասին գիտական ​​պատկերացումների հետ:

«Մեր տիեզերքն ունի հարթ երկրաչափություն զրոյական զուտ էներգիայով, ինչը նշանակում է, որ ինչ -որ հզոր քաղաքակրթություն կարող է ստեղծել տեխնոլոգիա, որը ոչնչից տարածություն է առաջացրել քվանտային թունելավորման նման բանի արդյունքում», – ասաց գիտնականը:

Հետազոտողը հավելեց, որ տիեզերքի ստեղծողները կարող են լինել A դասի տիեզերական քաղաքակրթության ներկայացուցիչները, սա քաղաքակրթությունների դասակարգումն է՝ հիմնված ռեսուրսների և բնիկ աստղից կախվածության վրա: Մարդկությունը, այս դասակարգման շրջանակներում, դեռ պատկանում է C դասին: Պետք է հասկանալ, որ Լոեբի գաղափարը գտնվում է բացառապես հիպոթետիկ հարթության մեջ: Ժամանակակից գիտությունը հազիվ թե կարողանա ապացուցել կամ հերքել այս ենթադրությունը:

Facebook Comments
Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends: