Համավարակը թանկ նստեց Արսեն Թորոսյանի վրա. ահա, թե ինչքան և ինչի վրա է ծախսվել այդքան գումարը

Արսեն Թորոսյանի անձի մասին վերջին օրերին պտտվող խոսակցություններից և հրապարակումներից հետո ԱՆ նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, Էական չէ, սակայն դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների մասին։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը

հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։ Բնականաբար, դա շուտվանից պետք է լիներ, երբ պարզվեց, որ նախարարը ոչ միայն չի տիրապետում համավարակային իրավիճակին, այլ նաև իր հակասական հայտարարություններով նպաստավոր միջավայր է ստեղծում վիրուսի տարածման համար։ Հիշենք թեկուզ այն, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, ու պետք չէ դրանից

այդքան վախենալ։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ Հետո նախարարը ստի պված էր հակառակը համոզել։ սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել էր, ու դա ծանր նստեց շատերի վրա։ Համավարակի արդյունքում Հայաստանում արձանագրված մա հերի քանակն անցնում է 1100-ից, ինչը չափազանց մեծ թիվ է մեր պետության համար։ Պարզ է, որ

դրա մեղ ավորը միայն առողջապահության նախարարը չէ, որքան էլ այսօր փորձ է արվում ողջ պատասխանատվությունը դնել նրա վրա։ Երբ կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարում, պիտի բարի լիներ պահպանել արտակարգ դրության պահանջները։ Թե չէ ձևական արտակարգ դրությունից այլ բան դժվար էր սպասել։ Զարմանալի չէ, որ մարդիկ այդպես

էլ չկարողացան հասկանալ, թե ինչի համար էր արտակարգ դրությունը։ Բացի այն, որ դրանով սահմանափակվեցին իշխանությունների գործողություններից բո ղոքող քաղաքացիների ազատ կամքի արտահայտման իրավունքները, արտակարգ դրությունն այլ բանի չծառայեց։ Մինչդեռ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ամբիցիաները բավարարելու համար, ժամանակին սահմանադրական հանրաքվեի

հետ կապված հանրահավաքներ չաներ, իսկ կառավարությունը բարի լիներ պատշաճ պահպանել արտակարգ դրության պահանջները, Ուրեմն երկիրը և ժողովուրդը չէր անցնի այն դժո խքի միջով, որով անցավ ու շարունակում է անցնել։ Այս մասին միգուցե իշխանությունները մոռացել են, սակայն ժողովուրդը հաստատ հիշում է, և գալու է բոլորից պատասխան պահանջելու ժամանակը։ Այնպես

չէ, որ միայն առողջապահության նախարարն է պատասխան տալու այն բազմաթիվ մա հերի համար, որոնք ունենք այսօր։ Որքան էլ խնդիրը առողջապահության դաշտում էր, այն բնավ էլ միայն առողջապահական չէր։ Համաճարակի դեմ պայքարը բազմաթիվ թելերով կապված էր տարբեր բնագավառների ու կառույցների կողմից իրականացվող աշխատանքների

հետ, որոնք այդպես էլ պատշաճ չկատարվեցին՝ տասնյակ-հազարավոր քաղաքացիների դնելով վտա նգի տակ։ Չհաշված, որ դրա հետևանքով ոչ պակաս մեծ չափի ֆինանսական միջոցներ ծախսվեցին։ Համաճարակի դեմ պայքարում օգոստոսի մեկի դրությամբ միայն Առողջապահության նախարարությունը ծախսել է ավելի քան 19 մլն դոլար։ Հասկանալի է, որ սա դեռ

ողջ գումարը չէ։ Ծախսեր կատարվել են նաև օգոստոսի մեկից հետո և առաջիկայում դեռ կշարունակեն կատարվել։ Ինչքա՞ն, այժմ դժվար է ասել։ Հայտնի չէ, թե երբ կարող է ավարտվել համաճարակը։ Ու քանի դեռ վարակակիրներ լինելու են, լինելու են նաև ծախսեր։ Բնականաբար, առաջիկայում ծախսերն ավելի քիչ

կլինեն, որովհետև վարարակիների թիվը վերջին շրջանում համեմատաբար նվազել է։ Ամեն դեպքում, միջինն օրական առնվազն 100-150 նոր դեպքեր ունենում ենք։ Բացի այդ էլ՝ վիրուսից բուժում ստացողների թիվը դեռ 3,5-4 հազարի է հասնում։ Ու նրանց բուժումը, բնականաբար, փող արժե։ Այսինքն՝ ծախսերը դեռ ավելանալու են, ու չենք սահմանափակվելու նշված 19

միլիոնով։ Մինչ այդ տեսնենք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Ի վերջո, 19 մլն դոլարը փոքր գումար չէ, անկախ նրանից՝ դա արվել է պետական բյուջեի՞, թե՞ ուրիշ աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին։ Համաճարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ կարծես հստակություն

չկա, թե մեկ հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Պարզ է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ մեկ մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է ԱՆ նախարարը։ Գումարը փոքր չէ։ Եվ կարծես հասկանալի է լինում, թե ինչի համար էին այն խոսակցությունները, որ այլ

հիվանդություններից մա հացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում՝ կորոնավիրուսից մա հացած ներկայացնելու համար։ Սա, իհարկե, ենթադրություն է, որը կարող է հաստատվել կամ ոչ։ Նշված 19 մլն դոլարից ամենաշատը ծախսվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։ Մարտ ամսից

մինչև օգոստոսի 1-ը գնվել են շուրջ 5,3 մլն դոլարի սարքավորումներ։ Ի՞նչ սարքավորումներ են եղել դրանք, հայտնի չէ։ Ոչ պակաս փոքր գումար ծախսվել է համաճարակի բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման նպատակով։ Խոսքն ավելի քան 4,6 մլն դոլարի մասին ՝։ Եվս 1,6 միլիոն հատկացվել է բժշկական կենտրոնների

վերանորոգմանը։ Հաջորդ մեծ գումարը ուղղվել է դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, որը կազմել է ավելի քան 2,9 մլն դոլար։ Պաշտպանիչ միջոցների ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 1,8 միլիոն։ Համավարակի դեմ պայքարում ներառված բուժաշխատողներին, ԱՆ-ի տվյալներով, մինչև օգոստոսի մեկը վճարվել է ավելի քան 1,5 մլն դոլարի պարգևավճար։ Կատարվել

են նաև ուրիշ ծախսեր, սակայն դրանք համեմատաբար ավելի քիչ են եղել։ Մասնավորապես՝ ժամանակավոր մեկուսարանների պահպանման համար ծախսվել է շուրջ 800 հազար դոլար, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին վճարվել է շուրջ երեք հարյուր հազար դոլար։ Սրանք այն խոշորացված ծախսերն են, որոնք

կատարել է Առողջապահության նախարարությունը՝ համավարակի դեմ պայքարի ընթացքում՝ մարտից մինչև օգոստոսի մեկը։ Թե դրանք որքանո՞վ են արդյունավետ եղել, կարող է պարզվել միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Մի բան, ամեն դեպքում, փաստ է, որ նույնիսկ այդքան գումար ծախսելուց հետո ունեցել ենք 1100-ից ավելի մա հեր։ Իսկ դա այլ կերպ, քան համավարակի դեմ պայքարի ձախողում, դժվար է անվանել։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ