Կինը մետրոյի ամբողջ վագոնի ուղևորներին վարակեց իր անզուսպ ծիծաղով

Կան օրեր, երբ շրջապատում ամեն ինչ անհեթեթորեն ծիծաղելի է թվում, և տրամադրությունն այնքան լավն է, որ բացասական ոչինչ չես նկատում: Նման օրերին աշխարհն ավելի պայծառ է դառնում: Դու գնում ես քո ճանապարհով և ծիծաղում: Այդ վիճակի մասին ասում են «ծիծաղ է կուլ տվել»:

Ըստ երևույթին, այս արտահայտությունն ունի բառացի իմաստ: Վատ տրամադրությո՞ւն ունեք: Կապ չունի. Պարզապես ծիծաղեք: Միայն նայեք այս կնոջը: Ահա թե ինչպես է նա ծիծաղում և ուրախացնում բոլորին:

 

Նա մնացած ուղևորների հետ ճանապարհորդում էր մետրոյով, երբ հանկարծ սկսեց պարզապես անզուսպ ծիծաղել: Ի դեպ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծիծաղող մարդը վարակում է շրջապատին: Նրա ծիծաղն այնքան վարակիչ էր, որ շրջապատում գտնվող բոլոր ուղևորները սկսեցին սրտանց ու անբռնազբոս ծիծաղել:

Ահա թե ինչի վերածվեց առաջին հայացքից սովորական թվացյալ մետրոյի ուղևորությունը: Դուք տխուր և անտրամադիր մտնում եք մետրո, և դուրս եք գալիս այնտեղից ձեզ զգալով աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ծիծաղը հրաշքներ է գործում: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչու էր նա ծիծաղում: Ցանկանու՞մ եք ինքներդ տեսնել, եթե որքան վարակիչ է ծիծաղը: Դիտեք տեսանյութը և համոզվեք:

Ստեղծեք ինքներդ ձեզ համար լավ տրամադրություն և կիսվեք այն ձեր ընկերների հետ:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!