Ինչն է կնոջը տարիքից ավելի մեծ դարձնում. Խուսափեք այս 5 երևույթներից

Թարմ ու երիտասարդ տեսք ունենալու ցանկությունը ամենևին չի նշանակում ամեն գնով երիտասարդ լինելու ցանկություն: Կանայք հաճախ ավելի երիտասարդ կամ տարեց են թվում, անկախ իրենց տարիքից, ինչից է դա կախված: Առաջին հերթին նրանից, որ գիտեն, թե ինչ սխալներ չպետք է թույլ տալ, որպեսզի իրական տարիքից ավելի մեծ չթվան:

1 Հոռետեսություն, վատ կեցվածք

Այս երկուսը հաճախ փոխկապակցված են: Եթե ​​ձեր աչքերը տխուր են և նայում են ներքև, ուսերը կորացած ​​են, դուք ավելի մեծ և հոգնածի տեսք ունեք: Ձեր մեջքն ուղիղ պահեք, աշխատեք ձեր կեցվածքի վրա, պայծառ տեսքը և լավատեսությունը կօգնեն ձեզ երիտասարդ տեսք ունենալ:

2 Ցելյուլիտ, թույլ մաշկ:

Անկախ նրանից, թե քանի տարեկան եք, սրանք ձեզ ավելի քան տաս տարով կծերացնեն: Շատ ուշադրություն դարձրեք պարանոցին, ձեռքերին, դեկոլտեին: Պարբերաբար մերսում արեք, խնամեք ինքներդ ձեզ և թարմ պահեք ձեռքերը:

3 Անառողջ քաշ


Սա ոչ միայն ավելորդ քաշն է, այլև շատ նիհարությունը: Ամեն դեպքում, դուք անառողջ տեսք կունենաք, հետևաբար` ծեր: Ի վերջո, երիտասարդությունը կապված է առողջության հետ: Զբաղվեք սպորտով, բարելավեք ձեր սնունդը և ամրացեք:

4 Պայծառ դիմահարդարում, չափազանց թուխ արևահարում:

Եթե ​​դուք հաճախ եք այցելում սոլյարի, իսկ ամռանը արևի տակ շատ ժամանակ եք անցկացնում, ապա 30-35 տարի հետո երիտասարդ տեսք ունենալ մի սպասեք: Ուլտրամանուշակագույնը չորացնում է մաշկը և մոտեցնում է վաղաժամ ծերացումը: Կնճիռներն ավելի ակնհայտ կդառնան: Եվ եթե դրան ավելացրեք պայծառ դիմահարդարում, դուք ոչ միայն ավելի ծեր, այլ ծիծաղելի տեսք կունենաք: Հասուն տարիքում մի օգտագործեք պայծառ ստվերաներկեր, շրթներկ, կարմրաներկ: Հիմնական ակցենտը պիտի լինի բնական դիմահարդարման վրա:

5 Ճերմակած մազեր

Անկախ նրանից, թե որքան են փորձում ճերմակ մազերը ներմուծել նորաձևության մեջ, դրանք միևնույն է` ծերացնում են: Դրանում խոսք չկա: Ճերմակած մազերի առաջին նշանների հայտնվելու պահից լավագույնն է ընտրել բնականին մոտիկ երանգ և սկսել պարբերաբար ներկել: Կարևոր է դա անել ժամանակին, որպեսզի սպիտակած արմատները տեսքը չփչացնեն: Խուսափեք սևից և սպիտակից:

Այս 5 երևույթները կարող են գեղեցկուհուն ծերացնել, խնամեք ձեզ ցանկացած տարիքում:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ