Էդ անմեղ գառնուկներին ուզում եմ ասել․․․ Արթուր Հայրապետյան

Հա՛, ես չար եմ՝ շարքից.., որովհետեւ «թեթեւ չեմ տանում, դե լավ քեզ պետք է»-ն երբե՛ք դեր չի ունեցել իմ կյանքում.. այն, ինչ կա՛.. Ես էլ այդպես եմ «ստացվել», -այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Հայրապետյանը։

Նախորդ իշխանությունների` թալանչի, մարդասպան, ավտորիտար ռեժիմի ներկայացիչներն ու դրանցից` մի աման լափի դիմաց աջակից կարգվածները, թե ինչպես են ներկա իշխանություններին հաթաթաներ տալիս, այո’, սպառնում, որ վաղը դուք պատասխան եք տալու այսօրվա ձեր արածների համար, որովհետեւ մենք անմեղ ենք ու մեզ ապօրինի եք բանտերը լցրել, ուզում եմ նման հայտարարություններ անողներին ոչ թե հիշեցնել իրենց տարիների իշխանության ապօրինի գործողությունները, որովհետեւ բազմիցս անդրադարձել են, այլ դիմում եմ ներկա իշխանություններին, որ դեռ ազատության մեջ են թողել նրանց, որոնք առանց այդ մարդկանց իմացության իրենք ոչինչ անել չէին կարող։

Այսինքն թալանը վերեւից հրահանգված է եղե՛լ՝ աչք փակել ու կես-կես անել։

Էդ անմեղ գառնուկներին ուզում եմ ասել, որ հիմա զոհի կարգավիճակում եք հանդես գալիս, իզուր։ Որովհետեւ էս իշխանությունները ավելի քան մեղմ են վարվում ձեր հետ, քան պետք էր։ Ում էի մի կտոր հաց տվել, որ ես ոչ մի լծակ չունեմ` բռնելու.., այլապես հիմա սերժիկի գլխավորությամբ հարյուրավոր «քաղբանտարկյալ»-ներ կունենանիք։

Հա, ես դաժան եմ։ Դաժան եմ այն մարդկանց նկատմամբ, որոնք քսան տարի իմ կյանքը թաղել են խոր փոսի մեջ, որ մինչեւ հիմա խելքի չեմ գալիս։ Եվ ոչ միայն իմ, այլ միլիոնավոր մարդկանց։ Որոնցից շատերն էլ արտագաղթել են իրենց հայրենիքից։

Ու եթե պետք է’ սերժիկին խնայեք ու մանր-մունր, թալանչիներին բռնելով ու բաց թողնելով հովացնեք մեր սիրտը, բա ճիշտ են ասում էլի, վաղը կգան իշխանության, ու տիրու մեր կանեն։

Ես չգիտեմ, թե ինչու է շարունակում ամեն սպառնալիք կուլ տալ ներկա իշխանությունները, ես չգիտեմ թե մտքին, ինչ կա, բայց ես վստահ եմ, որ նախորդները ո՛չ մի շանս չունեն ետ վերադառնալու։ Որովհետեւ կա ժողովուրդ ու ժողովրդի հիշողությունը չի՛ վաճառվում։

Թույլ չենք տալու, որ խուլիգանները շարունակեն իրենց խուլիգանության ու զոհի կարգավիճակում թպրտալ։ Տեսնում ենք էլի, ինչքան եք, ովքեր եք, ինչ հետագիծ ունեք.. միացեք Զախարյան Անիին ու ստորագրություն դրեք սպիտակ թղթի վրա։

Հնարավոր է ձեր փրկիչը եկել է ձեր դուռն ու դուք նրան լուրջ չեք վերաբերվում։ Հա էլի։ Դե բզբզացե՛ք։ Պարապ եք մնացել։

Իսկ ներկա իշխանություններին սթափության կոչով եմ դիմում։ Քանի դեռ դուք Վազգեն Մանուկյան, Արթուր Դավթյան, թուլվիզհրո, ձեր իշխանության մեջ իրենց տեղն ու չափը չիմացողներին` Վերմիշյան, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, չաշխատող ու պորտաբույծների մի խումբ, որ լցվել են ԱԺ, դրանց վրա աչք եք փակում, հա՛, չմոռանամ ասել` սերժիկին էլ թողնում եք ազատության մեջ, ձեր «լավ» արածը կոնկրետ ինձ համար քոռ կոպեկի արժեք չունի։

Որովհետեւ եթե դասական հեղափոխություն չի ստացվում, ապա չի ստացվում նաեւ պուպուշ հեղափոխություն, լավ ձեր լեզվով ասած` թավշուտ.. դեն շպրտեք թավշոտ ծածկոցներն ու սկսեք ձեր ներսի ծախող թշնամիներից ու նախորդների հետ հազար թելով կապված դավաճանների հախից գալ։ Որովհետեւ եթե ձեզ համար միայն աթոռն էր, ու թանկ աշխատավարձը, որ եղանակ է փոխում, ապա ինձ համար, ինձ չառանձնացնեմ` ՀՀ քաղաքացիների համար հեղափոխությունը մեծ արժեք ունի։

Մենք ափսոսում ենք, այն, ինչ արեցինք ու այսօր` տարի ու կես է, նախորդ ավտորիտար ռեժիմի արմատը չեք կտրել հողից, հետն էլ, որ ամենակարեւորն է` ժողովուրդը ձեր կողքին է.. ու էդ գլխով էլ ուզում եք, որ երկրում ամեն մի թափթփուկ չսպառնա ձե՞զ..
Կարծում եմ, որ էլ առիթ չի լինի, այս թեմային անդրադառնալ։

Հ.Գ. ավտորիտար ռեժիմի մերժվածության աստիճանն այնքան ծանր է կշռում, որ գերազանցում է այսօրվա իշխանությունների լեգիտիմության կշիռը:
Մի թողե՛ք պարապ հոսեն ջրերը..

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ