Այս հայուհու պատրաստած 3D տորթերը ուղղակի զարմանք են առաջացնում

Մարգարիտա Բաղդասարյանը, ով  մասնագիտությամբ գեղանկարչուհի է, կյանք է տալիս եզակի 3D տորթերին։ Նրա պարագայում կյանք տալը տեղին է ասված, քանի- որ նրա ձեռքերում տարբեր տորթե կենդանիներն ու  կերպարները կարծես կենդանանում են։ Մարգարիտան նշում է, որ ինքը փորձում է իրականություն դարձնել երեխաների երևակայությունը։

Հիրավի, նրա աշխատանքները դիտելիս ինքստինքյան տեղափոխվում ես մեկ այլ՝ մանկության աշխարհ։ Գեղանկարչուհին պնդում է՝ ինչ աշխատանք էլ , որ անում ես, տաղանդը քիչ է հաջողության հասնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է նաև աշխատասիրություն։

Յուրաքանչյուր տորթ իր անհատական մոտեցումն է պահանջում։ Նա  ուսումնասիրում է յուրաքանչյուր կենդանու անատոմիան , եթե կերպար է յուրահատկությունները, որպեսզի չնայած տորթի տեսքով, բայց կեդանի շունչ հաղորդի իր աշխատանքներին։

Նա համատեղելով իր սիրելի երկու բնագավառները՝ հրուշակագործությունն ու գեղանկարչությունը, ստեղծում է եզակի , հայաստանյան իրականության մեջ նմանը չունեցող, արվեստ հիշեցնող տորթեր։

Facebook Comments
Գնահատականը
( 8 оценок, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ